ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով.
«Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»։
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կամրջի վերականգնումը կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։
ՀՀ արտգործնախարարը Թուրքիա է մեկնել փետրվարի 15-ին։
Պատվիրակության կազմում էին նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: