ԱՄՆ-ն կապահովի Ուկրաինայի կարիքները, որպեսզի ՌԴ-ի հետ հակամարտությունը չկրկնվի. Նուլանդ

Վիկտորյա Նուլանդ
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի սառեցված ակտիվներն ի շահ Ուկրաինայի օգտագործելու հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն ցանկանում է ապահովել Ուկրաինայի կարիքները, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հետ ներկայիս հակամարտության կրկնությունը։ Այս հայտարարությունն արել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք ուսումնասիրում ենք ոչ միայն Ուկրաինայի ներկայիս կարիքները, այլև այն, ինչ կարող է անհրաժեշտ լինել ապագայում, որպեսզի զսպենք Ռուսաստանի վերադարձը։ Նրանք կունենան ՀՕՊ բարդ համակարգ, ուժեղացված սահմանային պաշտպանություն, վաղ նախազգուշացման ռադարներ», - ասել է Նուլանդը առցանց ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական գործընկերները ՌԴ–ի սառեցված ակտիվների համատեքստում միասնական են այն հարցում, որ Ռուսաստանը պետք է «վճարի» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Փետրվարի 15-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում կայացած նիստում հաստատել են Ռուսաստանի սառեցված ակտիվներն ի շահ Ուկրաինայի օգտագործելու հարցերով հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը։
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ի պատասխան հայտարարել է, որ Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր շահերը պաշտպանելու համար, եթե Եվրամիությունում որոշում կայացնեն հօգուտ Կիևի առգրավել ռուսական սառեցված ակտիվները: Նա նշել է, որ այն, ինչ անում է Եվրամիությունը, բացարձակապես անօրինական է, և, բացի այդ, շատ երկրներ կասկածներ ունեն դրա հաջողության և միջազգային նորմերի համապատասխանության հարցում։
Բայդենի տարիքի վերաբերյալ դժգոհությունները հեռու են իրականությունից. Սպիտակ տուն