Զարեհ Սինանյանը կես ամսով կմեկնի ԱՄՆ. ո՞րն է այցի նպատակը

Զարեհ Սինանյան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ԱՄՆ–ի մի քանի նահանգ է այցելելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 17-ից մինչև մարտի 2-ը կգործուղվի ԱՄՆ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան Մոսկվա գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական և համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Զարեհ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է կամ գոնե խոստումներ ստանալը։
«Հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ։ Տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի և նրան մինչև անգամ դավաճան անվանեցին»,– գրում է թերթը։
Նշենք, որ Զարեհ Սինանյանը, ըստ վարչապետի որոշման, կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում։