Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակ է

Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակ է
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը հայտնել է ճանապարհի փակման պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Վերին Լարսի» անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ պատճառը եղանակային պայմանների վատթարացումն է։
Նշենք, որ դեռ այսօր ցերեկը Վերին Լարսի ավտոճանապարհը բաց էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այն բեռնատարների համար փակվել էր փետրվարի 13-ին, կրկին եղանակային վատ պայմանների պատճառով։