Ուկրաինացի զինվորականները ՌԴ-ին մեղադրել են ՀՕՊ-ը շեղելու համար օդապարուկներ արձակելու մեջ

Оդապարուկ
Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի խոցելու նման փուչիկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ Կիևի շրջանում նկատված ռադիոտեղորոշիչ անկյունային անդրադարձիչներով օդապարուկները Ռուսաստանի կողմից արձակվել են որպես կեղծ թիրախներ Ուկրաինական ՀՕՊ-ը շեղելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պապական այս մեթոդները զոնդ չեն, օդապարուկ չեն, դա պարզապես փուչիկ է, որը կրում է մետաղի մի կտոր: Ինչի՞ համար են անում` պարզապես ուզում են, որ դրանց վրա «աշխատեն»` օգտագործելով որպես կեղծ թիրախներ։ Նրանց պետք է, որ մեր ՀՕՊ-ը մաշեն ինչպես զինամթերքի առումով, այնպես էլ ցրեն դրա ուշադրությունը։ Բացի այդ, նման փուչիկներով կարելի է ԱԹՍ-ներն օգտագործել դրանք թաքցնելով»,–հայտարարել է Իգնատը։
Ընդ որում, Իգնատն ընդգծել է, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի խոցելու նման փուչիկները, իսկ Կիևի մարզի երկնքում որոտացած պայթյուններն ու հրթիռների հետքերը, որոնք բնակիչները տեսել են, ամենայն հավանականությամբ, ուղղված են եղել ինչ-որ այլ թիրախների դեմ, որոնք փուչիկները պետք է «ծածկեին»:
Ավելի վաղ ուկրաինական օդուժից հայտնել էին Դնեպրոպետրովսկի մարզի երկնքում նման փուչիկների հայտնվելու մասին: