Թուրքիայում երկրաշարժից 222 ժամ անց մի կնոջ են դուրս բերել փլատակներից. տեսանյութ

Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Կինը փրկվել է երկրաշարժի էպիկենտրոնում՝ Ղահրամանմարաշում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից 222 ժամ անց մի կնոջ են դուրս բերել փլատակներից։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ղահրամանմարաշում երկրաշարժից 222 ժամ անց ողջ են գտել 45-ամյա Մելիկե Իմամօղլուին», - տեղեկացնում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35 418-ի: