Սիրիայում ԱԹՍ է խոցվել. ԱՄՆ ԶՈւ–ն վստահեցնում է, որ այն իրանական արտադրության է

Զինվորականներ
Ըստ ԱՄՆ զինվորականների` թռչող սարքը հետախուզություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ամերիկյան զինվորականները Սիրիայի տարածքում ենթադրաբար իրանական արտադրության անօդաչու սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Նշվում է, որ թռչող սարքն իբր հետախուզություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի մոտ:
«Փետրվարի 14-ին` տեղական ժամանակով 14:30-ին, ԱՄՆ ուժերը Սիրիայում իրանական արտադրության անօդաչու սարք են խոցել, որը փորձում էր Սիրիայի հյուսիս-արևելքում պարեկային բազայի՝ Կոնոկո առաքելության աջակցության տեղամասի հետախուզություն իրականացնել», - նշված է CENTCOM-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերն ապօրինաբար վերահսկում են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք տարածքներ։ Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան զինվորականների ներկայությունը օկուպացիա է և պետական ծովահենություն՝ նավթի բացահայտ գողության նպատակով։