Ռոման Կոստոմարովի առողջական վիճակը կտրուկ վատացել է. ԶԼՄ

Մարզիկը չի կարողանում ինքնուրույն շնչել։ Բժիշկներին անհանգստացնում է գեղասահորդի ձախ թոքի վիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովի վիճակը կտրուկ վատացել է երկրորդ վիրահատությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել էր, որ գեղասահորդի ձեռքերն էլ են անդամահատել։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ոչ թե ձեռքերն են անդամահատել, այլ մի քանի մատները։
«Կոստոմարովը չի կարողանում ինքնուրույն շնչել։ Մինչև առավոտ նա կմնա արհեստական կոմայի մեջ։ Բժիշկներին անհանգստացնում է գեղասահորդի ձախ թոքի վիճակը», - գրում է «Իզվեստիան»։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ COVID-ի թեստը եղել է բացասական։ Բժիշկներն ախտորոշել են սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել է երկկողմանի թոքաբորբի։
Փետրվարի 7-ին գեղասահորդի ոտնաթաթն անդամահատել են, որպեսզի հեռացնեն հյուսվածքների նեկրոզը, որը զարգացել է բորբոքային պրոցեսի ֆոնին։ Ավելի ուշ անդամահատել նաև երկրորդ ոտնաթաթը։
Ռոման Կոստոմարովի մայրը` Վալենտինա Կոստոմարովան, «Իզվեստիային» ասել է, որ որդու վիճակը վատացել է, երբ նա մասնակցել է ամանորյա բացօթյա շոուներին։