ՌԴ-ն վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպությունների առջև. Լավրով

Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ ռուսական կողմը դադարեցրել էր իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – -Sputnik. Ռուսաստանն արմատապես վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում, որտեղ ոտնահարվում են Մոսկվայի շահերը։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ աշխատանքն ընթանում է միջազգային պարտավորությունների ողջ սպեկտրով, քննարկվում է նաև կազմակերպություններում կատարվող ներդրումների թեման։
«Այնտեղ, որտեղ մեր շահերի ոտնահարում է տեղի ունենում, մենք հետաձգում ենք վճարումները։ Դա տեղի է ունեցել, ասենք, քիմիական զենքի արգելման կազմակերպությունում, որտեղ այլ կառույցների համար ոչ լեգիտիմ, կոնվենցիային հակասող մեխանիզմ է ներդրվել։ Այդ աշխատանքը բուռն ընթացքի մեջ է, քանի որ մենք այնտեղ մի քանի հարյուր նման պայմանագրեր ու կոնվենցիաներ ունենք», - ասել է Լավրովը Պետական դումայում «Կառավարական ժամին» ելույթի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան այժմ դուրս է գալիս որոշ կոնվենցիաներից և համաձայնագրերից, որոնք կորցրել են արդիականությունը:
Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցումը. Լավրով
Նա պարզաբանել է, որ այստեղ ոչ մի քաղաքականություն չկա։ ԱՊՀ շրջանակում կենսաթոշակային ապահովման մասին 1992 թվականի կոնվենցիա կար, և այդ բոլոր հարցերը վաղուց լուծված են այլ օրենսդրական շրջանակում։