Նոր պատժամիջոցների շրջանակում ԵՄ–ն կարող է արգելել RT Arabic–ի գործունեությունը

RT-ի հեռուստատաղավարը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Նախորդ տարի ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին ԵՄ–ն արգելեց RT-ի և Sputnik–ի բովանդակության և ազդանշանի տարածումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների շրջանակում ԵՄ–ն կարող արգելել իր տարածքում RT Arabic–ի գործունեությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Արևմուտքում ռուսական ԶԼՄ–ների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին գնալով բարդանում է։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում նշվում է ռուսական ԶԼՄ–ներին հակազդելու անհրաժեշտության մասին, միևնույն ժամանակ որպես հիմնական սպառնալիք փաստաթղթում նշվում են Sputnik–ը և RT–ն։
Նախորդ տարվա մարտի 2-ին, Ուկրաինայում ապառազմականացման հետ կապված ռուսական հատուկ գործողության ֆոնին, ԵՄ–ն արգելեց RT–ի և Sputnik–ի բովանդակության և ազդանշանի տարածումը, որոշումը հրապարակվել էր ԵՄ պաշտոնական ամսագրում։ Մասնավորապես, որոշման հավելվածում թվարկվում են հետևյալ կազմակերպությունները` RT - Russia Today English–ը, RT - Russia Today UK–ը, RT - Russia Today Germany–ն, RT - Russia Today France–ը և RT - Russia Today Spanish–ը, ինչպես նաև Sputnik–ը` առանց մանրամասնելու։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չէր սպասում, որ Արևմուտքը լրագրողների, մարզիկների և մշակութային գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի։