Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն

Նիկոլ Փաշինյան
Մյունխեն է մեկնելու նաև Իլհամ Ալիևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հայտնում են, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։
Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա