ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում ասել է, որ ուզում է մինչեւ տարեվերջ նոր գլխավոր տնօրեն գտնել իր ղեկավարած սոցիալական ցանցի համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ պետք է կայունացնեմ կազմակերպությունը․.. Ենթադրում եմ, որ այս տարեվերջըլավ ժամանակ կլինի ընկերության ղեկավար գտնելու համար», - ասել է գործարարը՝ տեսակապով ելույթ ունենալով գագաթնաժողովում։
Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Մասկը վերջնականապես փակեց Twitter-իձեռքբերման 44-միլիարդանոցգործարքը։
Նա խոստացել է ազատականացնելսոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որըշատ էին քննադատումխիստ գրաքննության համար, ևստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկքանի դեռ խորհուրդըչի սկսել աշխատանքը, խմբագրական քաղաքականության և արգելափակվածհաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել: