Կարեն Խաչանովը չի մասնակցի Մարսելի ATP շարքի մրցաշարին

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի մասնակցի Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվելիք ATP շարքի մրցաշարին, որին հայտավորված էր։
Խաչանովը հրաժարվել էր մասնակցել նաև այս շաբաթ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող մրցաշարին, որը կավարտվի փետրվարի 19-ին։
Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։
ATP 250 մրցաշարը Մարսելում կանցկացվի փետրվարի 20-26-ին։