ՀՀ–ում կան փակ ճանապարհներ. Վերին Լարսով չեն կարող անցնել միայն կցորդիչով բեռնատարները

Ձնապատ ճանապարհ. արխիվային լուսանկար
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանի ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները