Հայաստանի ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերում արգելափակումից. արխիվային լուսանկար
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել 10 քաղաքացու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փրկարարները 6 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` փետրվարի 14-15–ը ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ ավտոմեքենաներ են արգելափակվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ծաղկաբեր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղերում և Իրինդ-Դավթաշեն, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին։
Հայ փրկարարները Հալեպի նահանգապետարանի շնորհակալագրով են պարգևատրվել
Դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաները և 10 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում` բուք. եղանակի տեսություն