Հայաստանցի ըմբիշները կմեկնեն Ռյազան` մասնակցելու միջազգային մրցաշարի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռյազանի մրցաշարին կմասնակցի ընդլայնված կազմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի U23 հավաքականը կմեկնի Ռյազան` մասնակցելու միջազգային մրցաշարի։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու է ընդլայնված կազմով։
Թիմի կազմում ընդգրկվել են Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը(60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը, Հայկ Մելիքյանը(67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը(82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը(97 կգ) և Ալբերտ Վարդանյանը(130 կգ)։
Հայ ըմբշամարտիկների հավաքականը Ռյազան կմեկնի Արմեն Բաբալարյանի և Մովսես Կարապետյանի գլխավորությամբ։
Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները