ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է գրեթե 19%–ով. տվյալներ

ԵԱՏՄ պետությունների բնակչության` զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 824,3 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գործազրկությունը տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 19% - ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը։
«Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 824,3 հազար մարդ՝ 2021 թվականի նույն ամսաթվի համեմատ կրճատվելով 18,7 տոկոսով», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսպիսով` գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի0,9% - ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,1%։
Դրսում աշխատանք գտնելու հնարավորություն. ինչպես գրանցվել «Աշխատանք ԵԱՏՄ–ում» հավելվածում
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։