«Բարձր ենք գնահատում Սերբիայի հետ հարաբերությունները». Խաչատուրյանն ուղերձ է հղել Վուչիչին

Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագաhը Սերբիային խաղաղություն և բարօրություն է մաղթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին Սերբիայի Ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,– ասված է ուղերձում։
Խաչատուրյանը Վուչիչին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Եթե Սերբիային համոզեն ՌԴ-ի դեմ պատժամիջոց սահմանել, կպահանջեն նաև ճանաչել Կոսովոն. Վուչիչ