Արմավիրի մարզում գերեզմանատնից գողություններ անող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

Մարզի 57-ամյա բնակիչը քննչական բաժնում խոստովանական ցուցմունք է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Խորոնք գյուղի գերեզմանատնից ալյումինե դռնակներ գողացած 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ոստիկանությունում հայտնել է Խորոնք գյուղի մեկ այլ բնակիչ` ասելով, որ գողացել են իր պապի գերեզմանի ալյումինե դռնակները։
«Քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Խորոնք գյուղի 57-ամյա բնակիչը փետրվարի 14-ին Մեծամոր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է, որ նա նույն գերեզմանատնից կատարել էր այլ գողություններ ևս:
57-ամյա տղամարդը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Աբովյանի գերեզմանատներից գողություն անող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է