Վիտալի Բալասանյանի դեմ քրգործ է հարուցվել. օրակարգում է մեղադրանք առաջադրելու հարցը

Վիտալի Բալասանյանը. Արխիվային լուսանկար
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
«Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա»,–գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա ևս կարող են հարուցվել նոր քրեական գործեր։
Հիշեցնենք` հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Բալասանյանը նշանակվել էր ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Բալասանյանն անկուսակցական է, ունի Արցախի հերոսի կոչում։