Թուրքիայի նախագահը բանակցել է Իսրայելի արտգործնախարարի հետ

Թուրքիայի նախագահը բանակցել է Իսրայելի արտգործնախարարի հետ
Իսրայելի արտգործնախարարն ավելի վաղ նա հանդիպել էր թուրք գործընկերոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ, կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Քոհենն այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։
Նա նշել է, որ Թուրքիայի ղեկավարին ցավակցություն է հայտնել վերջին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ և ընդգծել Իսրայելի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել և օգնել թուրք ժողովրդին։
«Երկրների միջև հարաբերությունները կարևոր են տարածաշրջանային կայունության համար, և մենք շարունակում ենք աշխատել դրանք ամրապնդելու ուղղությամբ: Դժվար ժամանակներում հատկապես գնահատվում են ընկերները, և այս դժվար պահին Իսրայելը ձեռք է մեկնում թուրք ժողովրդին»,- գրել է Քոհենը։
Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև Գազայում ՀԱՄԱՍ շարժման ձեռքում գտնվող` Իսրայելի քաղաքացիների ու զինվորների դիակների հարցը, քննարկվել է իրանական միջուկային ծրագրի դեմ պայքարը։
Ավելի վաղ Քոհենը բանակցություններ էր վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Թուրքիայի իշխող կուսակցությունը ընտրությունների տեղափոխման հարց դեռ չի քննարկում. Յավուզ