Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է. «Սիլվայի գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց

Դատավոր Աննա Դանիբեկյան
Պաշտպանի խոսքով` առնվազն 5 օր պետք է, որ Ռոբերտ Քոչարյանը բուժում ստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վատառողջ է, ինչի պատճառով չի մասնակցում իր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստին։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Քոչարյանի վատառողջ լինելու մասին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց դատարանին։
Պաշտպանի խոսքով` շուրջ 5 օր անհրաժեշտ կլինի, որպեսզի նա բուժում ստանա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21–ին` ժամը 13։00–ին։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր թարգմանչի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։
«Դանիբեկյանը լարվածություն է ստեղծում». Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը դարձավ դռնփակ
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։