Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում փլատակների մաքրման ժամանակ

Ռուս փրկարարները աղետի գոտում
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ռուս փրկարարները 150 հազար դոլար են գտել Թուրքիայում փլատակների մաքրման ժամանակ, հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։
Գումարը եղել է կաթսայի մեջ, այն փոխանցվել է ոստիկանությանը։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։