ՌԴ խաղաղապահները 2 օրում մարդասիրական բեռով 4 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

ՌԴ խաղաղապահների ավտոմեքենանաներ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կատարել առաջադրանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները փետրվարի 13-ին և 14-ին մարդասիրական բեռով 4 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ մեկ ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղ է մեկնել այսօր, 3-ը` երեկ։
«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։