Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի հեռացող դեսպանին

Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին
Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալի հետ քննարկել է հայ–հնդկական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Դան Դևալն արդեն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ այս ընթացքում Դևալին ընդունել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ Կիշան Դան Դեվալը ՀՀ–ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին։ Մինչ այդ նա կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները:
ԶԼՄ–ներում էլ տեղեկություններ են տարածվում, որ նոր դեսպանը Նիլակշի Սահա Սինհային է, որը բարձրաստիճան քաղաքացիական և դիվանագիտական ծառայող է ու վերջին տարիներին եղել է վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական թարգմանիչը. ըստ հնդկաստանյան աղբյուրների, նա տիրապետում է 15 լեզվի։