Հրաձգություն է տեղի ունեցել Միչիգանի համալսարանում. կան զոհեր ու վիրավորներ

Արխիվային լուսանկար
Առաջին զանգը ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով 20:40-ին ՝ ուսանողական մասնաշենքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանում անհայտ տղամարդը կրակ է բացել, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ի երեկոյան։
Առաջին զանգը ոստիկանություն է ստացվել տեղական ժամանակով 20:40-ին ՝ ուսանողական մասնաշենքից, այնուհետև հնչել է ևս մեկ զանգ ՝ 21:16-ին համալսարանական ֆիթնես կենտրոնից:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել 5 մարդ։
Կասկածյալը դեռ չի ձերբակալվել։