Հնարավոր է` «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղա թուրքական թիմում. ԶԼՄ

Արսեն Զախարյան
Ըստ տեղեկությունների` Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը կկազմի 11 մլն եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարիերան շարունակի թուրքական «Գալաթասարայում»։ Այս մասին գրում է «Gezen Dokuz»–ը։
Ըստ լրատվամիջոցի` Զախարյանի տեղափոխության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և տրանսֆերի գումարը կկազմի 11 մլն եվրո։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրագործելն իրատեսական չէ։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Զախարյանն այդ գործարքն իրականացնելու համար ստիպված է լինելու փոխել քաղաքացիությունը։ Նշվում էր, որ դեկտեմբերին երիտասարդ ֆուտբոլիստն իբր Երևան է ժամանելու Հայաստանի քաղաքացիություն ևանալու համար։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Զախարյանի գործակալ Պավել Անդրեեւը պատմել էր, որ «Չելսի» հնարավոր տեղափոխության դեպքում ֆուտբոլիստը ստիպված չի լինի փոխել քաղաքացիությունը:
Զախարյանը կօգներ Հայաստանի հավաքականին. Օզբիլիսը՝ «Դինամոյի» ֆուտբոլիստի մասին