Ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին` ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում»

Sputnik
Փետրվարի 15-ին, ժամը 12.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսը ութերորդ ամենամյա տնտեսագիտական հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Հետազոտության թեման է «Հայաստանի տնտեսությունը 2022թ.-ին ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում»:
Ասուլիսի ժամանակ կներկայացվեն Հայաստանի տնտեսության վիճակը, ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության դերը երկրի տնտեսական զարգացման գործում, կարվեն կանխատեսումներ 2023թ. համար:

Բանախոսներ

- Արամ Սաֆարյան - քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող,
- Աշոտ Թավադյան - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ,
- Թաթուլ Մանասերյան - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։