«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով
Նորագույն սարքի միջոցով տուբերկուլյոզի արագ ախտորոշումն առավել հասանելի կդառնան ազատազրկված անձանց շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համալրվել է նորագույն ռադիոգրաֆիկ սարքով՝ նախատեսված անազատության մեջ գտնվող անձանց համար։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
«Սարքն արհեստական բանականության օժանդակությամբ ախտորոշում է տուբերկուլյոզը՝ մեծապես դյուրացնելով այդ հիվանդության կասկած ունեցող շահառուների շրջանում սքրինինգի և տրիաժի իրականացումը: Այս նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ նվազագույնի է հասցվում կրծքավանդակի թվային ռադիոգրաֆիկ հետազոտության մեկնաբանման ընթացքում մարդու կողմից հնարավոր սխալների թիվը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բացի ախտորոշիչ ճշգրտությունից, սարքը նաև դյուրակիր է ստացիոնար ռադիոգրաֆիկ այլ սարքերի համեմատ. հեշտությամբ տեղափոխվում և տեղադրվում է որևէ վայրում` առանց հատուկ պայմանների պահանջի։ Այսինքն` անհրաժեշտության դեպքում այն կարելի է տեղափոխել նաև այլ քրեակատարողական հիմնարկներ:
«Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցությունից դուրս եկած կալանավորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել