Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. Սիդորով

Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ–ի հետագա ընդլայնում է տեղի ունենում, իսկ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում` ռազմական ներկայության հագեցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Արևմուտքը խարխլում է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բնութագրվում է որպես բարդ և լարված։ Ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և վտանգների հիմնական աղբյուրը արևմտյան վերնախավի մի մասի ապակառուցողական գործունեությունն է, որը խարխլում է կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ պետություններում ստեղծված իրավիճակը», –ասուլիսի ժամանակ ասել է Սիդորովը։
Նա ընդգծել է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ–ի հետագա ընդլայնում է տեղի ունենում և ռազմական ներկայության հագեցում` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։
Սիդորովը հավելել է, որ նախորդ տարվա փետրվարից հետո մեկ տարվա ընթացքում դաշինքի արևելյան հատվածում կոալիցիոն ուժերի թիվն ավելացել է 2.5 անգամ` 13 հազարից հասնելով 33 հազար մարդու, որոնցից մոտ 15 հազարը` ամերիկացի զինծառայողներն են։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 354-րդ օրը։