Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա

Արարատ Միրզոյան
Այցի ընթացքում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Ըստ Հունանյանի` Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Հիշեցնենք` Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։
Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը կառուցողական և չափազանց արդյունավետ է կոչել