ԱՄՆ–ն ճնշում է Ուկրաինային, որպեսզի Կիևն ավելի ակտիվ մարտական գործողություններ վարի

Սպիտակ տունը. Արխիվային լուսանկար
Սպիտակ տան կարծիքով` Վաշինգտոնի և դաշնակիցների վերջերս տրամադրած օգնության շնորհիվ Կիևը կարող է փոխել հակամարտության ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պաշտոնյաները ճնշում են գործադրում Կիևի վրա, որպեսզի այն ավելի ակտիվ վարի մարտական գործողությունները, քանի որ հետո նրա համար օգնություն ստանալն ավելի դժվար կլինի։ Այս մասին հայտնում է Washington Post–ը` հղում անելով պաշտոնատար անձանց։
Սպիտակ տան կարծիքով` Վաշինգտոնի և դաշնակիցների վերջերս տրամադրած օգնության շնորհիվ Կիևը կարող է կտրուկ փոխել հակամարտության ընթացքը։ Պաշտոնյաներից մեկի խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ հետագայում Կոնգրեսից այն ծավալի օգնությունը, որն այսօր կա, դժվար կլինի ստանալ։
«Մենք կշարունակենք Ուկրաինայի ղեկավարությանը փորձել հասկացնել, որ ոչինչ հավերժ չենք կարող անել», –մեջբերում է թերթը պաշտոնյաներից մեկի խոսքը։
Այսպես, Բայդենն ու իր խորհրդականները կարծում են, որ Ուկրաինային ավելի դժվար կլինի աջակցելը, երբ վերջինս սպառի օգնության առկա փաթեթը։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ այս ամառ։
Պաշտոնյաների խոսքով` Կիևը զգալի ռեսուրս է վատնում Արտյոմովսկի պաշտպանության համար։ Ըստ նրանց` Վլադիմիր Զելենսկին քաղաքին խորհրդանշական նշանակություն է տալիս և կարծում, որ եթե այդ քաղաքը կորցնեն, դա կհարվածի ուկրաինացիների բարոյական ոգուն։
Ըստ պարբերականի՝ Բայդենի օգնականներն ասում են, որ իրենք գործողությունների լավագույն տարբերակին են հակված. հնարավորություն տալ Ուկրաինային առաջիկա ամիսներին հնարավորինս շատ տարածքներ գրավել՝ նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը։
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային