ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը հրազենային վիրավորում է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՊՆ–ի` զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: