Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 31 հազարի սահմանը

Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Աղետի գոտուց ավելի քան 158 հազար տուժածի են տարհանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։ Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
«Տարածաշրջանից այլ նահանգներ է տարհանվել 158 165 տուժած», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ