ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 2022 թվականի ընթացքում քննել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Ընդհանուր առմամբ 73 անձի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան։
«Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվական»,– ասված է հաղորդագրությունում։
Դատարան ուղարկված վարույթներից՝
1-ը եղել է սպանության,
3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
3-ը՝ մարդուն առևանգելու,
11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
4-ը՝ ֆիզիկական ներգործության,
2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալից 33-ը անչափահաս տուժողի ընտանիքի անդամ է եղել, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից: Մնացած դեպքերը կատարել են այլ անձինք:
77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: