Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել

Սիրիա, երկրաշարժի հետևանքները
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ Սիրիայում և Թուրքիայում տուժած հայերի թիվ դեռ հստակ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նրա տվյալներով` Սիրիայում երկու մարդ է մահացել` մայր ու որդի Միրնա Մինասյան–Թենեքեջյանը և Ալբերտ Թենեքեջյանը։ Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 զոհ կա` Սանիթ Թաբաշը, Աիդա Թաբաշը և Ալեքս Թաբաշը, ինչպես նաև Մարիամ Քարատաշը։ Ալեքսանդրետում էլ մահացել է Պայծառ Սիլահլին ու ևս մեկ ընտանիք` Դշխուն Մեսրոպյանն ու նրա դուստրը` Արմիկը, որդին` Մեսրոպը։ Զոհեր կան նաև Անտիոքում` Անտուան Հորոսը, Տիգրանակերտում` Զիլան Տիգրիսը, Ադիյամանում` Աոննա Կարոլինա Կապը։
«Մենք այլ տվյալներ էլ ունենք, բայց դրանք այժմ ճշգրտում ենք ու կհայտնենք, եթե հաստատվեն»,– ընդգծեց Ալեքսանյանը։
Նա ավելացրեց, որ և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի հայ համայնքներում նաև տուժածներ կան, սակայն դեռևս հստակ թվեր չեն նշվում։ Կատարվում է համայնքային կառույցների և եկեղեցու կորուստների հաշվառում:
Հովհաննես Ալեքսանյան
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ