Ռուսական ՓՄՁ-ների և հայկական բիզնեսի միջև համագործակցության նախագծեր են ծնվել

Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն Sputnik Արմենիայում
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Ռուսական ընկերությունները սկսել են հայ գործընկերներին ցորեն և վարսակի փաթիլներ, ինչպես նաև պրեմիում դասի ապակե շշեր մատակարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Ռուսական փոքր և միջին ձեռնարկությունների և հայաստանյան արտադրողների միջև արտադրական կոոպերացիայի հաջողված նախագծեր են կան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Գործընկերների որոնման հարցում, նրա խոսքով, օգնում է ռուսական мсп.рф թվային հարթակը, որը պահում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը կից գործող ՓՄՁ կորպորացիան։
Առևտրային ներկայացուցչությունն ընդունում է հայկական ընկերությունների հարցումները` փոքր և միջին բիզնեսից ռուսաստանցի մատակարարներ գտնելու վերաբերյալ։
Դրա շնորհիվ հայկական «Ագրոտորգ» և ռուսական «Ոսկե վիշապ» (Տուլայի մարզ), հայկական «Մորնին» (առողջ սննդի համար նախատեսված մթերք) և ռուսական «Ագրոպրոմ» (Տուլայի մարզ), «Ագրոմարկա» (Կուրսկի Մարզ) և «Սավոով Ֆուդս» (Օրյոլի մարզ) ընկերությունների միջև արդեն ստորագրվել են արտադրական կոոպերացիայի մի շարք համաձայնագրեր. նրանցից հայկական ընկերությունները ցորեն և վարսակի փաթիլներ են գնում:
Համագործակցություն է հաստատվել նաև շշալցված ջուր արտադրող հայկական A&M Rare ընկերության և պրեմիում դասի շշեր մատակարարող «Պրեմիում Գլասս» ընկերության (Մոսկվայի մարզ) միջև:
Դոնչենկոն հավելել է, որ ռուսական բիզնեսը հետաքրքրված է նաև հայկական ապրանքների գնումներով, ինչպես նաև հայկական ներդրումների ներգրավմամբ։
Այսպես, այս տարվա հունվարին Հայաստան էր այցելել Բաշկորտոստանից ժամանած գործարարների խումբը։ Առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել են բաշկիր և հայ գործարարների գործնական բանակցությունները։ Քննարկվել են ինչպես Հայաստանից սննդամթերքի մատակարարման հնարավորությունները, այնպես էլ Բաշկորտոստանում տոմատի մածուկի և այլ տեսակի մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության ներդրումային ծրագրերը: