ՌԴ–ն պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում. Խաչատրյանն ընդունել է Կոպիրկինին

Սերգեյ Կոպիրկինն ու Տիգրան Խաչատրյանը
ՀՀ փոխվարչապետի և ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ կարևորվել է 2 երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորում հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` նշելով, որ Խաչատրյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին։ Նրանք կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ և հայտնել, որ ռուսական կողմը պատրաստ է համագործակցություն ծավալել բոլոր ոլորտներում:
Սերգեյ Կոպիրկինը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին