ՌԴ Պետդումայի նախագահը դեմ է ԼՂ խնդրի լուծմանը Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ներգրավմանը

Պետդումայի նախագահն առաջարկում է հիմնվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված որոշման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ պետք է զերծ մնալեվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից։
«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով կա որոշում, մենք առաջնորդվելու ենք դրանով, և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածություններնիրականացվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,-ասել է Վոլոդինը, հայտնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը։
Պետդումայի խոսնակի տեսանկյունից՝ ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը կսրի իրավիճակը։
«Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, պետք է 10 անգամ մտածել և կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ թե պետք է պարզապես հեռու մնա ԵԽԽՎ-ից, և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, և եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետևանքների համար»,- ընդգծել է Վոլոդինը։
ՌԴ–ից դեպի ՆԱՏՕ վեկտորի փոփոխությունը կբերի Հայաստանի կործանման. Շարմազանով
Իր հերթին Գաֆարովան ասել է, որ «Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի լուծման գործում»։