ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայկական «Փյունիկը» Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական խաղում հաղթել է ռուսական «Օրենբուրգին»։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Այս անգամ առավելության ենք հասնում ռուսական «Օրենբուրգի» նկատմամբ՝ հանդիպման մեկնարկում Խոսե Կարաբյոյի խփած գոլի շնորհիվ»,–գրված է գրառման մեջ։
Այսպիսով` «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության է մատնել «Օրենբուրգին»։
Հիշեցնենք, որ այսօր «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթել էր նաև ուկրաինական «Ալեքսանդրիային»։