ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հանրահայտ երգիծաբան և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն այսօր նշում է ծննդյան 49–ամյակը։ Գարիկի կինը` Ժաննա Լևինան, իրեն հատուկ հումորով է շնորհավորել ամուսնուն։ Նա «Իստագրամի» իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երում է, թե ինչպես է կտրում Գարիկի տորթը։
«Ես միայն տոներին եմ տորթ ուտում. այսօր քո ծնունդն է, վաղը Վալենտինն է, երեկ էլ դե նախատոնական տրամադրություն էր»,– կատակում է Լևինան։ Գարիկն իր հերթին խնդրում է ամբողջ տորթը չուտել և գոնե մի կտոր իրեն տալ։ Լևինան ցույց է տալիս տորթի մոմերն ու ասում, որ դա միակ բանն է, որ կարող է թողնել ամուսնուն։
Լևինայի շնորհավորանքներին են միացել նաև հայտնի դեմքերն ու զույգի հետևորդները։
«Շնորհավոր, հույս ունեմ մի կտոր ինձ թողել եք, վազում եմ ձեզ մոտ»,–գրել է «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը։
Երգչուհի Ալսուն ևս միացել է շնորհավորանքներին։
«Շնորհավոր սիրելի ամուսնուդ ծնունդը։ Մի կտոր տորթ էլ ինձ թող, խնդրում եմ»,– գրել է նա։
Գարիկ Մարտիրոսյանը մի առիթով ասել էր, որ իր ծննդյան օրը նշում է երկու օր՝ փետրվարի 13-ին և 14-ին։ Պատճառն այն է, որ Գարիկի ծնողները համարել են, որ 13-ը հաջողակ թիվ չէ և իրենց որդու ծննդյան վկայականում այլ օր են գրանցել։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 21 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու զավակ ունեն՝ 1 աղջիկ` Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։