«Մեր հարաբերությունները խորանում են». Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքին զուգահեռ խոսել է Հայաստան–Կիպրոս հարաբերությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոս Քրիստոդուլիդիսին Կիպրոսի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետը թվիթերյան իր էջում է գրառում արել։
«Հարգելի պարոն Քրիստոդուլիդիս, ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստան-Կիպրոս հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով խորանում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, և դուք մեծ ներդրում եք ունենում դրանում»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Կիպրոսի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Նիկոս Քրիստոդուլիդիսը։ Նրա մրցակիցն էր Անդրեաս Մավրոյանիսը։
Մինչ այս Քրիստոդուլիդիսը զբաղեցնում էր Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնը։
Քրիստոդուլիդիսը և Մավրոյանիսը առաջադրվել էին որպես անկախ թեկնածուներ։
Նշենք, որ Կիպրոսի նախագահը 2013 թվականի փետրվարի 28-ից Նիկոս Անաստասիադիսն էր։