Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը և վառվել խարույկը. լուսանկարներ

Ժամերգության ավարտից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը, տեղեկանում ենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից։
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը
Այսօր երեկոյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նախագահությամբ Սուրբ Գայանե եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն: Ժամերգության ավարտից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո կաթողիկոսը Սուրբ Գայանե եկեղեցու խորանի կանթեղից վառված մոմով Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին: Նախատոնակից հետո վառվել է Տեառնընդառաջի խարույկը:
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը և վառվել խարույկը
Արարողությանը ներկա են եղել նաև զինվորականներ։
Գարեգին Բ–ն` Տեառնընդառաջի նախատոնակին ներկա զինվորների հետ
Գարեգին Բ–ն Տեառնընդառաջի տոնը հռչակել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը` Տեառնընդառաջը:
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը