«Հիշողության գնացքին» կմասնակցեն երեխաներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից․ Կոսաչև

Կոնստանտին Կոսաչև
«Հիշողության գնացքը» ռազմահայրենասիրական նախագիծ է, որը ռուս սենատորները սկսել են բելառուս գործընկերների և Ռուսական երկաթուղիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի –Sputnik. Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից 20-ական աշակերտ հրավիրվել են` մասնակցելու 2023 թվականի «Հիշողության գնացք» կրթամշակութային նախագծին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը:
Դաշնության խորհրդի կայքի համաձայն՝ Կոսաչևը նշել է, որ երկրորդ «Հիշողության գնացքի» գործարկման նախապատրաստությունները նախապես են սկսվում:
«Այն կանցկացվի Միութենական պետության հովանու ներքո։ 2023 թվականին, բացի 90 ռուս և 55 բելառուս դպրոցականներից, նախագծին հրավիրվում են 20-ական երեխա Հայաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից։ Ուստի կազմակերպիչների պատասխանատվությունը մեծանում է», - ասել է Կոսաչևը նախագծի նախապատրաստման կազմակերպչական կոմիտեի նիստում։
«Հիշողության գնացքը» ռազմահայրենասիրական նախագիծ է, որը ռուս սենատորները սկսել են բելառուս գործընկերների և Ռուսական երկաթուղիների հետ։ Ակցիայի շրջանակում 2022 թվականին Ռուսաստանի և Բելառուսի բոլոր շրջաններից 200 ավագ դպրոցի աշակերտներ այցելել են 15 քաղաք, որոնց պատմությունը կապված է Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հետ։
Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ «գա» հետխորհրդային տարածք. Կոսաչև