ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի «Helexpo»-ում կայանալիք «Detrop» ցուցահանդեսին, որը Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի «ArArAt», «Zorah», «Karas», «ArmΑs», «Hin Areni», «Oshin», «Orran», «Armenia Wine», «Kilikia», «Jermuk και», «Noyan» ապրանքանիշները։
Հայկական շամպայնը` պրոսեկոյի մրցակից. մեր խմիչքի պահանջարկն ավելացել է ՌԴ-ում
Փետրվարի 19-ին տաղավարներից մեկի գլխավոր բեմում տեղի կունենա Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։