Հայաստանի որոշ ճանապարհներին մերկասառույց է, Արթիկ–Ալագյազ հատվածում թույլ բուք է

Ճանապարհ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ժամը 20։00-ի դրությամբ Ապարանի, Արագածի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Բացի այդ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է։
Նշվում է նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
ԱԻՆ–ն էլ իր հերթին հայտնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տեղ-տեղ մերկասառույց կա նաև Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ավտոճանապարհներին։
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար։