ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
ԱՀԿ–ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 8500-ի։