«Դուբայ» ապահովագրական ընկերությունը ՀՀ կգա՞. Մկրտչյանը հանդիպել է տնօրենի հետ

«Դուբայ» ապահովագրական ընկերության տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և «Դուբայ» ապահովագրական ընկերության մասնակցությամբ հանդիպում անցկացնել Հայաստանում։ Նպատակն ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող հարցերի շուրջ խոսելն է։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշենք, որ Մկրտչյանն այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում է, նա հանդիպել է «Դուբայ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Աբդելլաթիֆ Աբուքուրահի հետ։
«Առաջարկվել է դիտարկել նաև հայկական ապահովագրական շուկայում «Դուբայ» ապահովագրական ընկերության հնարավոր ներգրավվածության հնարավորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործազրկության ապահովագրական ինստիտուտի ներդրմանը, մասնավորապես՝ համակարգի ֆինանսական կառավարման ձևաչափերի, կարգավորումների և թվային գործիքների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։
2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան. հայեցակարգն ընդունվեց