ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Հայաստանը որպես միջազգային հանրության նորմալ անդամ պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես` այսպիսի մաշտաբներով ու առաջարկի իր օգնությունը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնություն։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին և ՀՀ–ի այս քայլի ազդեցությանը դրա վրա, ապա պատգամավորը դա դրական ազդակ է համարում։
«Մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում սահմանը հնարավոր է բացել, շահագործել ճանապարհներն ու կոմունիկացիաները։ Հույս ունենաք՝ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին և մենք ավելի արագ արդյուքներ կտեսնենք»,– հայտարարեց Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 11–ին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։