ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված ձյուդոյի «Եվրոպայի բաց» վարկանիշային մրցաշարում Արտյոմ Ղալաչյանը բրոնզե մեդալակիր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Ղալաղչյանը հանդես է եկել 66 կգ քաշային կարգում։ Նա 5 գոտեմարտ է հաղթել։
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 10-14-ը։ Ձյուդոյի մեծահասակների հավաքականը Սոֆիա է մեկնել գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։